1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրամիությունը ներկայացուցիչներ չի ուղարկի Մադուրոյի պաշտոնակալման արարողությանը

Եվրամիությունը ներկայացուցիչներ չի ուղարկի Մադուրոյի պաշտոնակալման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը եւ հանրակցության անդամ երկրներն իրենց ներկայացուցիչներին չեն ուղարկի Վենեսուելայի վերընտրված նախագահ Նիկոլայ Մադուրոյի պաշտոնակալման արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հայտարարել Է Մայա Կոսյանչիչը՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչը:

Մադուրոյի նոր նախագահական ժամկետն սկսվում Է հունվարի 10-ին, այն կտեւի մինչեւ 2025 թվականը: Ավելի վաղ «Լիմայի խմբի» (Ամերիկայի 12 պետություններ) բոլոր երկրները, բացի Մեքսիկայից, հայտարարել են, որ չեն ընդունում Մադուրոյի նոր ժամկետի օրինականությունը եւ նրանից պահանջում են նոր ընտրություններ նշանակել, իսկ մինչ այդ իշխանությունը փոխանցել խորհրդարանին: Արգենտինան մտնում Է «Լիմայի խմբի» մեջ, Էկվադորը չի մտնում:

«ԵՄ-ն եւ նրա անդամ երկրներն այսօր չեն մասնակցի պաշտոնակալման արարողությանը: ԵՄ-ն, այդուհանդերձ, կշարունակի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով աջակցել Վենեսուելայում ճգնաժամի խաղաղ քաղաքական եւ ժողովրդավարական լուծմանը՝ բաց պահելով կապուղիները շահագրգիռ բոլոր հիմնական կողմերի հետ»,- ասել Է Կոսյանչիչը լրագրողներին Բրյուսելում:

Ավելի վաղ Մոգերինիի ներկայացուցիչը հայտարարել Էր, որ Եվրամիությունը կոչ Է անում նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում, որոնք կլինեն ազատ եւ արդար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]