Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի թագաժառանգի հետ

Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի թագաժառանգի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հունվարի 9-ին հանդիպել է Քուվեյթի Պետության թագաժառանգ, Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին (Sheikh Nawaf Al-Ahmad Al-Jaber Al-Sabah):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, թագաժառանգ Ալ-Սաբահը ողջունեց ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնելով հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների կապակցությամբ՝ հաջողություն է մաղթել նրան պատասխանատու առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Բաղդասարյանը թագաժառանգին փոխանցել է ՀՀ նախագահի ջերմ ողջույնները, ինչպես նաև հավելել է, որ հպարտությամբ է Հայաստանը ներկայացնում բարեկամ Քուվեյթում։ Դեսպանը հավաստիացրեց, որ Քուվեյթի Պետության բարձր աջակցության առկայությունն իր առաքելության իրականացման գործում, ինչպես նաև՝ տեղի հայ համայնքի դրական կերպարն իր համար լայն հնարավորություններ են ստեղծում բոլոր ուղղություններով հայ-քուվեյթյան հարաբերությունները զարգացնելու գործում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]