Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացի կենդանաբանները հայտնել են մոնարխ- թիթեռների գրեթե 90-տոկոսանոց բնաջնջման մասին

Ամերիկացի կենդանաբանները հայտնել են մոնարխ- թիթեռների գրեթե 90-տոկոսանոց բնաջնջման մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգի կենդանաբանները մոնարխ դանայիդ տեսակի թիթեռների պոպուլյացիայի լուրջ նվազում են արձանագրել, որոնց քանակը 2017 թվականից գրեթե տասնապատիկ կրճատվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Նշվում Է, որ Xerces ընկերության կատարած հաշվարկներով՝ ընթացիկ տարում գրանցվել Է այդ տեսակի 30 հազարից պակաս թիթեռ, ինչը 86 տոկոսով քիչ Է, քան 2017 թվականի համանման հաշվեգրման ժամանակ: Նաեւ օրինակ են բերվում 1981 թվականի տվյալները, երբ հաստատված պոպուլյացիան կազմել Է ավելի քան մեկ միլիոն առանձնյակ: Վաշինգտոնի համալսարանի հետազոտության համաձայն՝ առաջիկա տասնամյակներին այս տեսակը լիովին կանհետանա, եթե մարդկությունը դրա պահպանման միջոցներ չձեռնարկի:

Նշվում Է, որ մոնարխ դանայիդը Հյուսիսային Ամերիկայի ամենահայտնի թիթեռներից մեկն Է, որն ամեն տարի որսում են բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք ցանկանում են լուսանկարվել այդ գեղեցիկ միջատների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]