Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունաստանում արգելել են հանրահավաքներ անցկացնել Մերկելի այցի օրը

Հունաստանում արգելել են հանրահավաքներ անցկացնել Մերկելի այցի օրը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ոստիկանությունն արգելել Է Աթենքում հանրահավաքներ անցկացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի օրը. ձախ կուսակցությունները մտադիր են երթ անցկացնել, չնայած արգելքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մերկելը հունվարի 10-ի երեկոյան Աթենք կժամանի երկօրյա այցով, որն առաջինը կլինի վերջին չորս տարվա ընթացքում: Նույն օրը նա բանակցություններ կվարի Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:

Ձախ եւ ծայրահեղ աջ կուսակցությունները հայտարարել են, որ բողոքի հանրահավաքներ կանցկացնեն Գերմանիայի կանցլերի այցի դեմ: Հունաստանի ոստիկանությունն արգելել Է որեւիցե հանրահավաք կամ երթ անցկացնել Աթենքի կենտրոնում եւ այնտեղ, որտեղ գտնվելու Է Մերկելը:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր տիկին Անգելա Մերկելի՝ մեր երկիր այցի ժամանակ հասարակական կարգի եւ անվտանգության նկատառումներով չի թույլատրվում անցկացնել բացօդյա հասարակական հավաքներ կամ երթեր»,-ասված Է ոստիկանության հայտարարության մեջ:

Սահմանափակումները կգործեն մինչեւ հունվարի 11-ի տեղական ժամանակով ժամը 16:00-ն (Երեւանի ժամանակով 18:00-ն): «Ժողովրդական միասնություն» ձախ կուսակցությունը հանրահավաքի արգելումը համեմատել Է գերմանական օկուպացիայի հետ եւ հրաժարվել Է կատարել այն:

«Մերկելն անցանկալի Է Հունաստանում, որովհետեւ նա չի ճանաչում եւ չի վերադարձնում միջազգայնորեն ճանաչված օկուպացիոն վարկը եւ հափշտակված մշակութային արժեքները: Որովհետեւ նա հրաժարվում Է ռազմատուգանքներ եւ փոխհատուցումներ վճարել այն մեծ աղետների համար, որոնք պայմանավորված են գերմանական նացիստական պատերազմով, գերմանաֆաշիստական օկուպացիայով եւ մեր երկրում կատարված գազանություններով»,-ասված Է կուսակցության առաջնորդ Պանայոտիս Լաֆազանիսի հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]