Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանն այս պահին չի տեսնում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դասերի հետաձգման անհրաժեշտություն

Արայիկ Հարությունյանն այս պահին չի տեսնում գրիպով և սուր շնչառական 
վարակներով պայմանավորված դասերի հետաձգման անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դասերի հետաձգման անհրաժեշտություն այս պահին չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ առավոտյան անակնկալ այց է կատարել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի մեկական դպրոց և մանկապարտեզ՝ համոզվելու համար, թե ինչպիսին է իրավիճակը հիվանդացության և բացակայությունների առումով:

Նախարարը տեղեկացրել է, որ ավագ դպրոց այցի ընթացքում նկատել է կարգապահության հետ կապված խնդիր: «Ես դպրոց եմ այցելել ժամը 9-ին: Աշակերտներն այդ ժամին դեռ նոր-նոր էին հաստատություն մտնում, մինչդեռ դպրոցում դասերը սկսվում էին 8.30-ին»,-ասել է նա:

Հարությունյանը նշել է, որ մանկապարտեզը, որտեղ այցելել էր, վերանորոգման կարիք ուներ, և հենց դրանով պայմանավորված միջանցքներում ջերմաստիճանը ցածր էր:

«Նախակրթարանում ականատես եմ եղել, թե ինչպես էին հիվանդ երեխաներին ուղարկում տուն: Բացակաների հետ կապված տնօրենը հավաստիացրել է, որ բացակա երեխաների միայն 10-15 տոկոսն է հիվանդ»,-ընդգծել է նա, ուրախությամբ փաստելով, որ ծնողներն ավելի պատասխանատու են դարձել և հիվանդ երեխաներին չեն ուղարկում հաստատություններ:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ մի շարք դպրոցներում ընդհանուր վիճակը բարվոք չէ և հենց այդ խնդրով պայմանավորված էլ անհրաժեշտ ջերմային ֆոն չի ապահովվում: «Մենք այս տարի ավելի մեծ ուշադրություն կդարձնենք այդ խնդրին»,-հավաստիացրել է նախարարի պաշտոնակատարը:

Հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ չնայած արձանագրված ակտիվությանն իրավիճակը համահունչ է ներկայիս սեզոնին և վերահսկելի է: Հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ համագործակցելով կրթության և գիտության նախարարության, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ, դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվել է «համաճարակային ֆիլտր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]