Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը երկրորդ անգամ շահել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կառավարության դեմ դատը

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը երկրորդ անգամ շահել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի 
կառավարության դեմ դատը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ընդդիմադիր, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան հունվարի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) երկրորդ անգամ հաղթանակ է գրանցել Ադրբեջանի կառավարության դեմ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ՄԻԵԴ վճռի արդյունքում դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է Խադիջա Իսմայիլովայի անձնական կյանքի իրավունքը ոտնահարելու և խոսքի ազատության իրավունքը ճնշելու համար նրան վճարել 15 հազար եվրո փոխհատուցում:

Ադրբեջանի կառավարությունը լրագրողին պետք է փոխհատուցի նաև 1750 եվրոյի չափով դատական ծախսերը:

Նախորդ անգամ Իսմայիլովան Ադրբեջանի կառավարության դեմ ՄԻԵԴ-ում հաղթանակ էր տարել  2017 թ. ապրիլին: Ադրբեջանի ոստիկանությունը 2013 թ. տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ անհիմն կերպով բերման էր ենթարկել և տուգանել Իսմայիլովային:

Ներկայումս ՄԻԵԴ-ում ուսումնասիրվում են լրագրողի կողմից ներկայացված ևս մի քանի բողոքներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]