1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի արտգործնախարարը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել

Թուրքիայի արտգործնախարարը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու 
վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ կսկսի անկախ ամերիկյան զորքերի դուրս բերումից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում:

«Անկախ այն հանգամանքից՝ նրանք (ամերիկյան զորքերը- խմբ.)  դուրս կգան, թե ոչ՝ մենք ազգային անվտանգության և ահաբեկչական կազմակերպություններից պաշտպանվելու ուղղությամբ կանենք անհրաժեշտ ամեն բան: Մեր գործողությունները պայմանավորված չեն ամերիկյան զորքերի դուրսբերմամբ»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է իր զինվորներին դուրս բերել Սիրիայի տարածքից:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայում գտնվող  զորքերը դուրս չի բերի՝ մինչև Թուրքիայի իշխանությունները չերաշխավորեն, որ չեն հարձակվի Սիրիայի քրդերի վրա և որ նրանց անվտանգությունը կապահովվի:

Պատասխանելով Բոլթոնի հայտարարությանը՝ թուրքական կողմը նշել էր, որ այդ հայտարարություններն անհիմն են, և որ Թուրքիայի բոլոր գործողություններն ուղղված են Սիրիայի քրդերի անվտանգության ապահովմանը:

Թրամփի զորքերը դուրս բերելու հայտարարությունից հետո քրդական ուժերը դիմել էին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ կոչ անելով պաշտպանել իրենց թուրքական ներխուժումից ու պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Հունվարի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Էրբիլում հայտարարել է, որ Թուրքիան Վաշինգտոնին տվել է Սիրիայի քրդերին պաշտպանելու երաշխիքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]