Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ցանցում հրապարակել են Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգթոնի վերջին երգը

Ցանցում հրապարակել են Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգթոնի վերջին երգը



ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Linkin Park ռոք-խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի վերջին աշխատանքներից մեկը դարձել Է նրա երկրպագուների սեփականությունը: Այս շաբաթ Lamb Of God խմբի կիթառահար Մարկ Մորթոնը YouTube տեսահոսթինգում զետեղել Է Cross Off համատեղ սինգլը, որը ձայնագրվել Էր Բենինգթոնի մահվանից երկու ամիս առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա օժտված Էր այնպիսի ձայնով, որը մեկ անգամ Է հանդիպում մի ամբողջ դարաշրջանի ընթացքում: Նրան անկարելի Է որեւԷ մեկի հետ շփոթել,-հայտարարել Է Մորթոնը Beats 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:-Դա պարզապես աստծո պարգեւն Է»:
Սինգլը ներառված Է Anesthetic ալբոմում, որը վաճառքի կհանվի մարտի 1-ին: Ալբոմում նաեւ տեղ են գտել Papa Roach խմբի վոկալիստներ Ջեքոբի Շեդիքսի եւ Lamb Of God-ի Ռենդի Բլայթի, Guns N’ Roses-ի նախկին կիթառիստ Սլեշի, Alter Bridge-ից Մայլզ Քենեդիի եւ այլ երաժիշտների համատեղ երգերը:
41-ամյա Բենինգթոնին 2017 թվականի հուլիսի 20-ին մեռած գտել են Լոս Անջելեսի մերձակա Փալոս-Վերդես-Էսթեյսում գտնվող իր տանը:
Linkin Park-ը հիմնվել Է 1996 թվականին: Խումբը Grammy հեղինակավոր մրցանակի Է անվանակարգվել վեց անգամ եւ երկու անգամ արժանացել Է այդ պարգեւին: Խումբը թողարկել Է յոթ ստուդիական ալբոմ, որոնք տարածվել են ավելի քան 70 միլիոն օրինակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]