1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը կարող Է անցկացվել առանց հաղորդավարի. Variety

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը կարող Է անցկացվել առանց հաղորդավարի. Variety

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւի՝ «Օսկար»-ի հանձնման արարողությունն այս տարի կարող Է անցկացվել առանց հաղորդավարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հանդեսը՝ վկայակոչելով իրազեկված անձանց:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում, ինչպես նշում Է հրատարակությունը, հեղինակավոր պարգեւի հանձնման ոչ մի արարողություն չի անցկացվել առանց հիմնական հաղորդավարի, բայց նման հեռանկարն իրական դարձավ այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին ամերիկացի կատակերգակ դերասան Քեւին Հարթը հրաժարվեց այդ դերից հոմոֆոբիայի վերաբերյալ իր հասցեին հնչած մեղադրանքներից հետո:

Արարողության կազմակերպիչներն այժմ քննարկում են մշակույթի հայտնի գործիչների մի ամբողջ խումբ բեմ դուրս բերելու հնարավորությունը, որոնք հերթականությամբ հաղթողներին կներկայացնեն առանձին անվանակարգերում: Հանդեսի տվյալներով՝ կազմակերպիչները վերստին Քեւին Հարթին հրավիրելու գաղափարից լիովին հրաժարվել են այն բանից հետո, երբ նա իր հարցազրույցներից մեկում հասկանալ Է տվել, որ ինտերնետ-թրոլների զոհ Է դարձել: Մինչդեռ դերասանից սպասում Էին, որ նա ներողություն կխնդրի անհաջող կատակների համար: Առանց հաղորդավարի «Օսկար»-ները վերջին անգամ հանձնել են ուղիղ 30 տարի առաջ, երբ արարողության ընթացքում ներածական մենախոսության փոխարեն ցուցադրվել Է 11-րոպեանոց երաժշտական կինոսյուժե: 1958 թվականին արարողությանը միանգամից չորս հաղորդավար Է եղել, այդ թվում՝ հանրաճանաչ կատակերգու Բոբ Հոուփը, իսկ 1987 թվականին՝ երեքը: «Օսկար» կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին «Դոլբի» (Հոլիվուդ) թատրոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]