Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Վարդենիս եւ Ակունք համայնքների ղեկավարների թեկնածուների առաջադրումը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 23-27- ը

Վարդենիս եւ Ակունք համայնքների ղեկավարների թեկնածուների առաջադրումը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 23-27- ը


ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ակունք համայնքներում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 2019 թվականի փետրվարի 17-ին կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը, Վարդենիս եւ Ակունք համայնքների ղեկավարների թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանված 2019 թվականի հունվարի 23-27-ը, իսկ գրանցման ժամկետ՝ հունվարի 27-ին հաջորդող չորս օրերին:

Երկու տեղերում էլ անցկացվելու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, քանի որ Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանը եւ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը 2018 թվականի ընթացքում հրաժարականի դիմումներ էին ներկայացրել՝ խնդրելով վաղաժամկետ դադարեցնել իրենց լիազորությունները: Դիմումներն ընդունվել էին օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում:

Խոսրով Խլղաթյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ