Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միլիարդատեր Թոմ Սթեյերը չի առաջադրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար. The New York Times

Միլիարդատեր Թոմ Սթեյերը չի առաջադրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար. The New York Times

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիարդատեր Թոմ Սթեյերը, որն առնվազն 20 մլն դոլար Է ծախսել, փորձելով հասնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկմանը, հայտարարել Է, որ 2020 թվականի ընտրությունների ընթացքում չի մասնակցելու Սպիտակ տան համար պայքարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին հայտնել Է New York Times թերթը:

Անցյալ տարվա հոկտեմբերին դեմոկրատ Սթեյերը հայտարարել Էր արշավ սկսելու մասին, որի նպատակը Թրամփի պաշտոնազրկմանը հասնելն Էր: Այն սկսվել Էր ԱՄՆ-ի բոլոր նահանգներում հեռուստատեսային հոլովակի ցուցադրմամբ, որում պնդվում Էր, որ ներկայիս նախագահը «երկիրը հասցրել Է միջուկային պատերազմի եզրին», «խանգարել Է արդարադատության գործունեությանը», ինչպես նաեւ, «խախտելով Սահմանադրությունը, փող Է ստացել օտարերկրյա կառավարություններից եւ սպառնացել փակել ճշմարտությունը հայտնող ԶԼՄ-ները»:

ԱՄՆ-ի քաղաքական մեկնաբաններից շատերը կարծում Էին, որ Farallon Capital ներդրումային ֆիրմայի հիմնադիր 61-ամյա Սթեյերը կհայտարարի 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ինչպես տեղեկացնում Է հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրներ, վերջին ամիսներին միլիարդատերն ակտիվորեն պատրաստվում Էր հայտարարել Սպիտակ տան համար պայքարին մասնակցելու մասին, աշխատակիցներ Էր հավաքում իր ապագա շտաբի համար եւ նույնիսկ նախընտրական արշավի մենեջեր Էր նշանակել: Սակայն արդյունքում Սթեյերն իր օգնականներին հայտարարել Է, որ իր թեկնածությունը չի առաջադրելու բարձրագույն պետական պաշտոնի համար, եւ դրա փոխարեն կկենտրոնանա Թրամփի պաշտոնազրկման հասնելու փորձերի վրա, նշում Է թերթը: Նրա տվյալներով՝ միլիարդատերը պատրաստ Է գալիք տարի առնվազն 40 մլն դոլար ծախսել դրա վրա: Սթեյերը, որը հանրապետական Թրամփի հայտնի հակառակորդն Է, ավելի քան 90 մլն դոլար Է ծախսել 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուին աջակցելու համար: Եվս մոտավորապես 30 մլն դոլար նա անցյալ տարի ծախսել Է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ընթացքում դեմոկրատներին աջակցելու վրա: Forbes-ի տվյալներով՝ Սթեյերի ֆինանսական կապիտալը գերազանցում Է 1,6 մլրդ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]