Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ դրական կանխատեսմամբ

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ դրական կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանշային գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն կրկին սահմանելով «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  գործակալությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել էր Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում «Կայուն»-ից այն սահմանելով «Դրական»։

«Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային գործակալությունը Երևան քաղաքի վարկանիշի պահպանումը նույն մակարդակում համարում է դրական միտում և այն դիտարկում  որպես Երևան քաղաքի վարկունակության պատշաճ աստիճանը փաստող կարևոր հանգամանք։ 

Առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության www.fitchratings.com պաշտոնական կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]