Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օպտիմալացման իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ, այլ պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացումը

Օպտիմալացման իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ, այլ պետական կառավարման 
մարմինների արդյունավետության բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստում է փոխել կառավարության կազմը, կառուցվածքը, կրճատել նախարարությունների թիվը և կառավարությունն անշեղ պետք է գնա այդ ճանապարհով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այս պրոցեսի իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ, նպատակը շատ ավելի կարևոր է ՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Սա միակ նպատակն է, որն արժե ձևակերպել: Այս առումով, մեզ իսկապես լուրջ աշխատանք է սպասվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ կառավարությունում մի քանի քննարկումներ ենք ունեցել տարբեր ֆորմատներով և դեռ քննարկումներ կունենան: «Իհարկե, համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով և, ըստ էության, ստացել ենք քաղաքացիների մանդատը: Այս ընթացքում մենք, իհարկե, կլսենք բոլոր տեսակետները՝ հնարավոր կոնֆիգուրացիաների վերաբերյալ և կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,- ասաց կառավարության ղեկավարը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am