1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ն 2015 թվականից օգնել Է ավելի քան 650 հազար միգրանտների փրկելու Միջերկրական ծովում

ԵՄ-ն 2015 թվականից օգնել Է ավելի քան 650 հազար միգրանտների փրկելու Միջերկրական ծովում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից ավելի քան 650 հազար փախստականների են երեք տարվա ընթացքում փրկվել Միջերկրական ծովում անօրինական միգրանտների փոխադրողների դեմ պայքարում Եվրամիության՝ ռազմածովային գործողության արդյունքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերի եվրոկոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

«Եվրամիությունը 2015 թվականից օգնել Է փրկել ավելի քան 650 հազար միգրանտների՝ ծովի ջրատարածքում նրանց մահացությունը կրճատելով 36 տոկոսով»,- Բրյուսելում ասել Է նա լրագրողներին: Դեկտեմբերին ԵՄ-ի անդամ երկրները պայմանավորվել են մինչեւ 2019 թվականի մարտ երկարացնել «Սոֆիա» առաքելության մանդատը, որի հիմնական խնդիրը մարդկանց փրկելն Է եւ Միջերկրական ծովով միգրանտների անօրինական փոխադրմանը հակազդելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]