Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ֆավորիտուհին» առաջատարն Է BAFTA կինոմրցանակի անվանակարգերի թվով

«Ֆավորիտուհին» առաջատարն Է BAFTA կինոմրցանակի անվանակարգերի թվով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմն առաջատարն Է դարձել Մեծ Բրիտանիայի գլխավոր կինոմրցանակի անվանակարգերի թվով, որը շնորհվում Է Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) կողմից: Ինչպես հունվարի 9-ին հայտարարվել Է Լոնդոնում կայացած հատուկ արարողության ժամանակ, կինոնկարը, որը պատմում Է 18-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայի Աննա Սթյուարթ թագուհու արքունիքում նյութվող խարդավանքների մասին, հաղթանակի Է հավակնում 11 կատեգորիայում, այդ թվում՝ այնպիսի հեղինակավոր, ինչպիսիք են՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օրիգինալ սցենար», «Կնոջ լավագույն դեր» անվանակարգերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անվանակարգերի թվով երկրորդ տեղում հայտնվել են միանգամից երեք կինոնկարներ, որոնք հաղթանակի են հավակնում միանգամից յոթ կատեգորիայում: Դրանք են՝ մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա» կինոնկարը, որը պատմում Է 1970-ական թվականներին մեքսիկական ընտանիքի դրամատիկ ճակատագրի մասին, Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվեց» մելոդրաման, որտեղ գլխավոր դերակատարը Լեդի Գագան Է, եւ «Բոհեմական ռապսոդիա» ամերիկա-բրիտանական կինոնկարը, որը պատմում Է Queen խմբի եւ նրա վոկալիստ Ֆրեդի Մերկյուրիի հաջողության տանող ճանապարհի մասին: Ռեժիսոր Սփայք Լիի «Սեւ կլանայինը» ֆիլմն անվանակարգվել Է 5 պարգեւի, Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» դրաման եւ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ներկայացված են չորսական կատեգորիաներում: «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում անվանակարգվել են «Սեւ կլանայինը», «Ֆավորիտուհին», «Կանաչ գիրքը», «Ռոմա», «Աստղը ծնվեց» ֆիլմերը, իսկ Սփայք Լին, Պավլիկովսկին, Քուարոնը եւ Քուփերը հավակնում են լավագույն ռեժիսորի կոչմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]