Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեսպան Փոլադյանը իր հավատարմագրերը հանձնել է Իրաքի նախագահին

Դեսպան Փոլադյանը իր հավատարմագրերը հանձնել է Իրաքի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հունվարի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին (Barham Salih)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Սալեհին է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը հավաստիացրել է, որ առօրյա աշխատանքային օրակարգն է լինելու երկկողմ բազմաբնույթ համագործակցության խորացումն ու զարգացումը` խոստանալով ջանք չխնայել հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման համար:

Դեսպան Փոլադյանը նշել է, որ ներկայում Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը հասնում է մոտ 120 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 2018թ-ին Հայաստան է այցելել մոտ 5000 իրաքցի զբոսաշրջիկ և որ այդ քանակը կարող է աճել։

Ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթելով կարևոր և պատասխանատու առաքելության մեջ, նախագահ Բարհամ Սալեհն անդրադարձել է նաև հայ համայնքի մեծ դերակատարությանը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, որ իրաքահայ համայնքը պատմական արմատներ ունի այս երկրում և Իրաքի մշակութային ժառանգության ստեղծողներից մեկն է հանդիսանում։ Նա նաև կոչ է արել Հայաստանին մասնակցել Իրաքի վերականգնման աշխատանքներին։

Հավատարմագրերի հանձնումից հետո Իրաքում ՀՀ դեսպանությունում հավատարմագրերի հանձնման առիթով տեղի է ունեցել  ընդունելություն։ Դեսպան Փոլադյանը ներկաներին շնորհակալություն  է հայտնել հրավերն ընդունելու համար, մատնանշել  միմյանց հետ փոխգործակցելու կարևորությունը և ընդգծել իրենց աջակցության անհրաժեշտությունը` դեսպանության ծրագրերի կյանքի կոչման գործում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]