Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

«Արարատ» ֆուտբոլային ակումբը վերսկսել է մարզումները  


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ» ֆուտբոլային ակումբը վերադարձել է արձակուրդից և վերսկսել մարզումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը մարզումներն անցկացնում է Ձորաղբյուրի մարզահամալիրում: Բացակայում են միայն Արևմտյան Հայաստանի հավաքականի խաղացողները, որոնք «Արարատ»-ին կմիանան առաջիկայում:

Հունվարի 14-21-ը թիմն իր առաջին ուսումնամարզական հավաք կանցկացնի Ձորաղբյուրի մարզաբազայում: Այնուհետև «Արարատը» կմեկնի Սոչի, որտեղ հունվարի 23-ից փետրվարի 3-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Վերջին հավաքը կկայանա Կիպրոսում՝ փետրվարի 11-23-ը:

Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի շարք լեգիոնականներ, որոնք պայմանագիր կկնքեն ակումբի հետ առաջիկայում։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ