1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հնդկաստանի քաղաքացիների մուտքերի հաճախացումը ՀՀ պայմանավորված է վիզային ռեժիմի դյուրացմամբ

Հնդկաստանի քաղաքացիների մուտքերի հաճախացումը ՀՀ պայմանավորված է վիզային 
ռեժիմի դյուրացմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի  քաղաքացիների՝ Հայաստան  սահմանահատումների թվի աճ է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թ-ին  նրանց  սահմանահատումները  կազմել  են՝ մուտք՝ 3 հազար 951, ելք՝ 3 հազար 899, տարբերությունը՝ 52, 2016թ-ին համապատասխանաբար 4 հազար 226 և 4 հազար 148, տարբերությունը 78, 2017թ.-ին՝ 11 հազար 589 և 11 հազար 278, տարբերությունը 311, իսկ 2018թ. ինն ամիսների տվյալներով՝ արդեն մուտքերը կազմել  են 21 հազար 61,  ելքերը`18 հազար 95,  տարբերությունը`2966:   

Ինչ վերաբերում է կացության կարգավիճակ ստացած Հնդկաստանի քաղաքացիներին, ապա այս դեպքում  նույնպես առկա է աճ։ 2015թ. կացության կարգավիճակ  է ստացել Հնդկաստանի Հանրապետության  1119  քաղաքացի, 2016-ին՝ 1086, 2017-ին՝ 938,  իսկ 2018թ-ի նախնական արդյունքներով  այդ  թիվը մոտ  է  2000-ին (վերջնական  տվյալները  կճշտվեն հունվարի 20-ից հետո): Հնդկաստանի քաղաքացիները ստացել  են  գերազանցապես ժամանակավոր կացության կարգավիճակ, և այն ստանալու հիմնական հիմքը եղել է ուսումը։

Հայաստան մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճը պայմանավորված է նաև վիզային  քաղաքականությամբ։ 2017թ-ի փետրվարին ընդունված  որոշմամբ ՀՀ կառավարությունը  հնարավորություն  տվեց Հնդկաստանի քաղաքացիներին  Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա  ստանալ միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ նաև առանց հրավերի, իսկ Հնդկաստանի այն քաղաքացիներին, ովքեր ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա  ստանալ նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում։

2017թ․ նոյեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց  նոր  որոշում, ըստ որի Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգը ավելի դյուրացվեց՝ հնարավորություն  տալով ՀՀ մուտքի վիզա ստանալ առանց հրավերի, ինչպես ՀՀ դեսպանություններում, այնպես էլ՝ ՀՀ սահմանային անցակետերում կամ էլեկտրոնային վիզա (E-Visa) համակարգի միջոցով, ինչը հանգեցրեց Հայաստան այցելող Հնդկաստանի քաղաքացիների թվի  աճի:

Հայաստանի կառավարության կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի և անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ այդ թվում նաև իրավական դաշտում: Սակայն բոլոր այս գործողությունների հիմքում խստորեն ընկած է ազգային խտրականության բացառման սկզբունքը:

«Օտարերկրացիների  մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ այցելության մուտքի արտոնագրերը  տրվում են ՀՀ-ում մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով  (պետական տուրքը կազմում է 3000 դրամ)  և մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ(պետական տուրքը  կազմում է 15,000 դրամ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]