Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Nikkei-ին հայտնի Է դարձել iPhone-ի նոր մոդելների արտադրությունը նվազեցնելու Apple-ի պլանների մասին

Nikkei-ին հայտնի Է դարձել iPhone-ի նոր մոդելների արտադրությունը նվազեցնելու Apple-ի պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը 2019 թվականի առաջին եռամսյակում 10 տոկոսով կնվազեցնի սմարթֆոնների երեք նոր մոդելների՝ iPhone XS-ի, XS Max-ի եւ XR-ի արտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Nikkei Asian Review-ը:

Անցած շաբաթ Apple-ի բաժնետոմսերն Էժանացել են վերջին 16 տարվա ընթացքում շահույթի կանխատեսման առաջին իջեցման պատճառով: Ընկերության ղեկավար Թիմ Քուքը հունվարի 2-ին նշել Է, որ iPhone-ի վաճառքները, այդ թվում՝ Չինաստանում, սպասումներից թույլ են եղել, եւ վերլուծաբաններն անհանգստանում Էին սմարթֆոնների արտադրության ավելի զգալի կրճատումից:

Nikkei-ի աղբյուրների խոսքով՝ դեկտեմբերին Apple-ը երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ մատակարարներին խնդրել Է նվազեցնել համալրող մասերի եւ iPhone-ների թողարկումը: Հրատարակության մեկ այլ աղբյուր հայտնել Է, որ ընդհանուր առմամբ iPhone-ի արտադրությունը կարող Է նվազել մինչեւ 40-43 միլիոն՝ ավելի վաղ սպասվող 47-48 միլիոնից, այսինքն՝ տարեկան արտահայտությամբ ավելի քան 20 տոկոսով:

Apple-ը չի մեկնաբանում արտադրության ծավալների կանխատեսումների վերաբերյալ հաղորդագրությունները: Դրա հետ մեկտեղ, Apple-ի նոր գնահատումների համաձայն, նրա հասույթն առաջին ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել Է դեկտեմբերի 29-ին, կազմել Է մոտավորապես 84 մլրդ դոլար: Ավելի վաղ ընկերությունում այդ ցուցանիշը կանխատեսել են 89-93 մլրդ դոլարի մակարդակում: FactSet-ի կողմից հարցված փորձագետներն ընկերության հասույթն անցած եռամսյակում գնահատել Էին միջինը 91,3 մլրդ դոլարի մակարդակում: Apple-ի բաժնետոմսերը վերջին երեք ամսում Էժանացել են գրեթե մեկ երրորդով, իսկ ընկերությունը կապիտալացման ցուցանիշով՝ շուրջ 702 մլրդ դոլար, առաջինից տեղափոխվել Է չորրորդ հորիզոնական, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]