Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մակրոնի վարկանիշը տարեսկզբին աճել Է 5 տոկոսով. հարցում

Մակրոնի վարկանիշը տարեսկզբին աճել Է 5 տոկոսով. հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության հավանության վարկանիշը 2019 թվականի սկզբին աճել Է 5 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ifop սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հունվարի 9-ին հրապարակել Է L՚OBS հանդեսը:

Կատարված ուսումնասիրության համաձայն, ֆրանսիական պետության ղեկավարի հավանության վարկանիշը հունվարի սկզբին կազմել Է 28 տոկոս: Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշն աճել Է 7 տոկոսով՝ կազմելով 33 տոկոս: Դեկտեմբերի սկզբին ֆրանսիացիների միայն 23 տոկոսն Էր պաշտպանում Մակրոնին եւ 26 տոկոսը՝ Ֆիլիպին: Ինչպես հետեւում Է հարցման արդյունքներից, նախագահի նկատմամբ վստահության մակարդակը 65 եւ ավելի բարձր տարիքի քաղաքացիների շրջանում աճել Է 8 տոկոսով՝ մինչեւ 34 տոկոս, աշխատավորների շրջանում նույնպես 8 տոկոսով՝ կազմելով 20 տոկոս: Սակայն հարցվածների միայն 6 տոկոսն Է լիովին հավանություն տալիս նրա գործողություններին:

Հավելենք, որ հարցումն առցանց անցկացվել Է հունվարի 3-4-ին. դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 1014 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]