Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ծովուժը փորձարկել Է գերբարձր սկզբնական արագությամբ արկեր

ԱՄՆ-ի ծովուժը փորձարկել Է գերբարձր սկզբնական արագությամբ արկեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կատարել են գերարագ սկզբնական արագությամբ արկերի փորձարկումներ՝ ջանալով ուշադրություն չգրավել դրանց նկատմամբ: Հունվարի 8-ին իր տեղեկագրում այս մասին հայտնել Է «ԱՄՆ-ի ռազմածովային ինստիտուտ» ասոցիացիան՝ վկայակոչելով անունները չհայտնած պաշտոնատար անձանց, ասոցիացիա, որը միավորում Է ռազմածովային ուժերի, Ծովային հետեւակի զորակազմի եւ Առափնյա պահպանության նախկին եւ գործող զինծառայողների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ անձանց խոսքով՝ փորձարկումները տեղի են ունեցել 2018 թվականի ամռանը՝ Հավայան կղզիների շրջանում յուրաքանչյուր երկու տարին մեկ ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող Rimpac միջազգային ռազմածովային վարժանքների ժամանակ: USS Dewey Էսկադրային հրթիռակիր-ականակրի հրանոթով կատարվել Է 20 կրակոց գերարագ արկերով: Տեղեկագրում ոչինչ չի ասված, թե Պենտագոնն ինչ գնահատական Է տվել այդ հրաձգություններին:

Տեղեկագրում բերված Է Վաշինգտոնի Ռազմավարական եւ բյուջետային գնահատումների կենտրոնի փորձագետ Բրայան Քլարքի խոսքը, ով կարծում Է, որ 75 հազարից մինչեւ 100 հազար դոլար արժեքով նման արկերը թույլ կտան թեւավոր հրթիռներ եւ անօդաչուներ խոցել, օրինակ, Մերձավոր Արեւելքում՝ «չդիմելով ESSM եւ RAM թանկարժեք զենիթային հրթիռների օգտագործմանը, որոնց գինը կազմում Է համապատասխանաբար 2 միլիոն եւ 1 միլիոն դոլար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]