Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը 3 միլիարդ 975 միլիոն դրամ է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող 216 ծրագրերի իրականացման նպատակով

Կառավարությունը 3 միլիարդ 975 միլիոն դրամ է հատկացրել մարզերում առաջնահերթ 
լուծում պահանջող 216 ծրագրերի իրականացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ նպատակով 2018թ.-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և ՀՀ մարզպետարաններին հատկացվել է  3 միլիարդ 975 միլիոն  դրամ՝ 216 ծրագրերի իրականացման նպատակով, որի վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի դեկտեմբերի 20-ը։

Այսպես, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող շուրջ 192 ծրագրերի իրականացման նպատակով հատկացվել է 3 միլիարդ 657 միլիոն 994․3 հազ դրամ։

Նախարարությունը ներկայացրել է ծրագրերի մարզային  աշխարհագրությունն իրենց ֆինանսական բաղադրիչներով՝

  • ՀՀ Արագածոտնի մարզում 25 ծրագրերի իրականացման համար՝ 307 միլիոն 841․ 5 հազ դրամ։
  • ՀՀ Արարատի մարզում 23 ծրագրերի իրականացման համար՝ 384 միլիոն 822․8 հազ դրամ։
  • ՀՀ Արմավիրի մարզում 21 ծրագրերի իրականացման համար՝ 467 միլիոն 070․0 հազ դրամ։
  • ՀՀ Գեղարքունիքի մարզում 16 ծրագրերի իրականացման համար՝ 428 միլիոն 720․0 հազ դրամ։
  • ՀՀ Լոռու մարզում 37 ծրագրերի իրականացման համար՝ 419 միլիոն 510․0 հազ դրամ։
  • ՀՀ Կոտայքի մարզում 10 ծրագրերի իրականացման համար՝ 253 միլիոն 750․0 հազ դրամ։
  • ՀՀ Շիրակի մարզում 16 ծրագրերի իրականացման համար՝ 334 միլիոն 135․0 հազ դրամ։
  • ՀՀ Սյունիքի մարզում 13 ծրագրերի իրականացման համար՝ 388 միլիոն 740․0 հազ դրամ։
  • ՀՀ Վայոց ձորի մարզում 10 ծրագրերի իրականացման համար՝ 178 միլիոն 000․0 հազ դրամ։
  • ՀՀ Տավուշի մարզում 21 ծրագրերի իրականացման համար՝ 495 միլիոն 405․0 հազ դրամ։

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով 24 ծրագրերի իրականացման համար ՀՀ մարզպետարաններին  հատկացվել է 317 միլիոն դրամ։

 

Ծրագրերի բաշխվածությունն ըստ մարզերի ունի հետևյալ տեսքը՝

  • ՀՀ Արագածոտնի մարզում 1 ծրագրի իրականացման համար՝ 15 միլիոն 143․3 հազ դրամ։
  • ՀՀ Արարատի մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 29 միլիոն 980․0 հազ դրամ։
  • ՀՀ Արմավիրի մարզում 1 ծրագրի իրականացման համար՝ 1 միլիոն 120. հազ դրամ։

 

  • ՀՀ Գեղարքունիքի մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 39 միլիոն 0 հազ դրամ։
  • ՀՀ Լոռու մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 11 միլիոն 200.0 հազ դրամ։
  • ՀՀ Կոտայքի մարզում 6 ծրագրերի իրականացման համար՝ 100 միլիոն 783.7 հազ դրամ։
  • ՀՀ Շիրակի մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 31 միլիոն 773.0 հազ դրամ։
  • ՀՀ Սյունիքի մարզում 1 ծրագրի իրականացման համար՝ 19 միլիոն 950.0 հազ դրամ։
  • ՀՀ Տավուշի մարզում 7 ծրագրերի իրականացման համար՝ 68 միլիոն 925.0 հազ դրամ։

Վերոնշյալ 24 ծրագրերից  23-ն արդեն ավարտվել են։

 Ի տարբերություն նախորդ տարիներում իրականացված ծրագրերի՝ 2018 թվականի ծրագրերն իրականացվել են համայնքների կողմից ձեռք բերված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Մի շարք համայնքների կողմից ծրագրերի իրականացման համար կատարվել են նաև համապատասխան չափով համաֆինանսավորումներ 5-50%-ի սահմաններում՝ կախված համայնքային բյուջեի հնարավորություններից։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]