Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

ԵՄ-ն երկարաձգեց եւ ընդլայնեց ահաբեկչության մեղադրանքով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարաձգել ու ընդլայնել Է Իրանի դեմ պատժամիջոցների սեւ ցուցակը, որոնք 2011 թվականին սահմանվել են ահաբեկչական գործունեության մեղադրանքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունվարի 9-ին հրապարակվել Է Եվրամիության Պաշտոնական հանդեսում:

«Երկու ֆիզիկական անձ եւ մեկ կառույց՝ Իրանի հետախուզության եւ անվտանգության նախարարության ներքին անվտանգության դիրեկտորատը, ներառված են ԵՄ-ի հակաահաբեկչական ցուցակում՝ ի պատասխան Եվրամիության տարածքում կանխված մահափորձի», նշվում Է փաստաթղթում:

Այժմ Իրանի վերաբերյալ ԵՄ-ի սեւ ցուցակը ներառում Է 15 մարդ եւ 21 կազմակերպություն: Այս պատժիչ ռեժիմը ոչ մի կերպ կապված չԷ այն պատժամիջոցների հետ, որոնք Եվրամիությունը չեղարկել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրմամբ, որը երաշխավորում Է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: ԵՄ-ի երկրները Իրանի ուժային կառույցներին մեղադրում են երկրի ընդդիմության՝ տարագրության մեջ գտնվող ներկայացուցիչների վերացմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ