Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այծյամի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Այծյամի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Իջևանի անտառտնտեսության «Խաչարձանի» անտառպետության տարածքում  2018 թ. դեկտեմբերի 30-ին արձանագրվել է ապօրինի որս կատարելու դեպք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Տվյալներ են ձեռք բերվել, որ Գանձաքար գյուղի բնակիչ Վ. Գ.-ն ապօրինի որսացել է մեկ այծյամ՝ պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս: Փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով: Կատարվում է քննություն»,- ասաց Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]