Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Շուշիում շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն- ծանր


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շուշիում հունվարի 8-ին շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:

Շուշիի քաղաքի Հախումյանի 1/11 հասցեում արձանագրված դժբախտ պատահարի հետևանքով ժամը 19:30-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում էր տեղափոխվել Նատալի Ժորիկի Մուսայելյանը՝  ծնված 2011 թվականին: Նրա մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում, ծանր աստիճանի սոպորոզ վիճակ:
Տուժածը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ստանում է համապատասխան բուժում:
Հունվարի 8-ին ժամը 19:05-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ էր ստացվել, որ Շուշիի Հախումյան, 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ Ս. Մ.-ի (ծնվ. 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնվ. 1990 թ.), ինչպես նաև նրանց որդու՝ Ժ. Մ.-ի (ծնվ. 2014 թ.) դիերը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ