Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ կունենա

 Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ կունենա

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեն նոր ղեկավար կունենա: Հռիփսիմե Գրիգորյանը, ով ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ նշանակվել էր կոմիտեի նախագահ, ներկայացված կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովում՝որպես «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջության կոմիտեի նախագահն նշանակվում է նախարարի առաջարկով՝ վարչապետի որոշմամբ: «Այս պահին դեռ թեկնածություններ չեն քննարկվում, քանի որ կառավարության կառուցվածքը և կազմը ձևավորված չեն»,-ասաց նա:

Հռիփսիմե Գրիգորյանը 2016-ից ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգողն էր, մարքեթինգի խթանման վարչության խորհրդական։ Կոմիտեի նախագահի պաշտոնում նա փոխարինում էր Զարմինե Զեյթունցյանին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]