Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ոստիկանություն

Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկը 
ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Նա ներկայացվել է նախաքննությանը»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքի առթիվ հարուցված քրեական գործն  ուղարկվել է Քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու:

Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից):

Armtimes.com կայքը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք կանգնեցրել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, ոտքերով հարվածել ավտոբուսի դռներին, հայհոյանքներ հնչեցրել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]