Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն արգելափակեցին Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը. Bloomberg

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն արգելափակեցին Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն արգելափակել են Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի քննարկումը: Հունվարի 9-ին այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ ընթացակարգային քվեարկության ժամանակ սոսկ 56 սենատորներ են արտահայտվել օրինագծի օգտին՝ անհրաժեշտ 60 քվեի դեպքում, 46 հոգի դեմ Է քվեարկել: Նշվում Է, որ դեմոկրատներից շատերը հայտարարել են, թե իրենք չեն քվեարկի այն փաստաթղթերի քննարկման օգտին, որոնք կապված չեն այսպես կոչված շաթդաունի՝ բյուջետային միջոցների բացակայության պատճառով ֆեդերալ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման հաղթահարման հետ:

Ինչպես գրում Է Bloomberg-ը, սույն օրինագիծը նախատեսում Էր պատժամիջոցների սահմանում այն սուբյեկտների դեմ, որոնք համագործակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ, մասնավորապես, ինքնաթիռների համար պահեստամասերի մատակարարումների եւ նավթամթերքների առեւտրի ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]