Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Վրացական ԶԼՄ-ները հայտնել են խոզագրիպի 13 զոհերի մասին

Վրացական ԶԼՄ-ները հայտնել են խոզագրիպի 13 զոհերի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում խոզագրիպի (H1N1 վիրուսի) զոհ Է դարձել 13 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi հեռուստաընկերությունը: «H1N1 վիրուսի տարածման պատճառով երկրի բոլոր խոշոր կլինիկաները կարանտին են հայտարարել:

Բուժհիմնարկներն աշխատում են արակարգ ռեժիմով… ըստ վերջին տեղեկատվության՝ լաբորատոր եղանակով հաստատված Է H1N1 վիրուսով վարակվելու 162 դեպք, մահացել Է 13 քաղաքացի, լաբորատոր եղանակով հաստատվել Է մահվան տասը դեպք»,- հայտնում Է հեռուստաալիքն իր կայքում:

Հանրապետության առողջապահության նախարարությունում նշում են, որ մահվան դեպքերի հիմնական պատճառը պացիենտների խրոնիկական հիվանդություններն են կամ ժամանակին բժիշկներին չդիմելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]