Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներին հրավիրել է հանդիպման՝ վերսկսելու կառավարության աշխատանքը

Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներին հրավիրել է հանդիպման՝ վերսկսելու կառավարության աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփն Սպիտակ տան Ձվաձեւ առանձանասենյակից ազգին հղած ուղերձում հայտարարել Է, որ հունվարի 9-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներին հրավիրել Է հանդիպման, որպեսզի փորձի վերսկսել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը: Հունվարի 8-ին ուղերձը հեռարձակել են Միացյալ Նահանգների հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել Է Թրամփը, բանակցությունների ընթացքում ճգնաժամից դուրս գալու ելքը կարող Է «գտնվել 45 րոպեում»: Խոսելով ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին արգելապատի մասին՝ Թրամփը նշել Է, որ «այդ արգելափակոցը կենսականորեն կարեւոր Է մեր սահմանների անվտանգության համար»: Նախագահն ընդգծել Է, որ 2019 թվականին ԱՄՆ-ում թմրադեղերից կմահանան ավելի շատ քաղաքացիներ, քան Վիետնամի ամբողջ պատերազմի ընթացքում: «Թմրանյութերի 90 տոկոսն անցնում Է հարավային սահմանով»,- ասել Է նա:

Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներին պահանջվում Է Մեքսիկայի հետ սահմանի նկատմամբ վերահսկողության կտրուկ խստացում: «Հարգելի համաքաղաքացինե՛ր, այս երեկո ես դիմում եմ ձեզ սրված հումանիտար ճգնաժամի եւ մեր հարավային սահմանի անվտանգության ոլորտում տիրող ճգնաժամի կապակցությամբ:

Ամեն օր մաքսային եւ սահմանապահ ծառայությունների աշխատակիցները գործ են ունենում հազարավոր անօրինական միգրանտների հետ, որոնք փորձում են մուտք գործել մեր երկիր: Մենք այլեւս տեղ չունենք նրանց պահելու համար»,- հայտարարել Է նախագահը: Միացյալ Նահանգների նախագահը հավաստել Է, որ առաջվա պես խնդրի լուծման բանալի Է համարում պաշտպանիչ արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին:

«Դա պարզապես խելացի միտք Է: Սահմանի պարիսպը շատ արագ կփոխհատուցվի»,- համոզված Է Սպիտակ տան ղեկավարը: Ազգին նախագահի դիմումից հետո ելույթ են ունեցել Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Նրանք նախագահին մեղադրել են կառավարության աշխատանքը կասեցնելու մեջ եւ կոչ են արել նրան վերսկսել դրա աշխատանքը՝ ստորագրելով բյուջեն: «Նախագահ Թրամփը պետք Է դադարի ամերիկացի ժողովրդին պատանդ պահելուց, պետք Է վերջ դնի ճգնաժամին եւ վերականգնի կառավարության աշխատանքը»,- հայտարարել Է Փելոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]