Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիան դեկտեմբերին վերսկսել Է իրանական նավթի գնումները. Reuters

Թուրքիան դեկտեմբերին վերսկսել Է իրանական նավթի գնումները. Reuters

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան դեկտեմբերին վերսկսել Է իրանական նավթի գնումները նոյեմբերի դադարից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով առեւտրական աղբյուրներ:

«Թուրքիա իրանական նավթի ներմուծումը նոյեմբերին հավասար Էր զրոյի: Բայց դեկտեմբերին Թուրքիան իրանական նավթի մատակարարումներն ստացել Է երկու լցանավից, որոնց ծավալը հավասար Էր օրական 54 հազար բարելի»,-հայտնել Է գործակալությունը:

Գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ եւ Refinitiv Eikon-ի տվյալները, հավելում Է, որ հունվարին Թուրքիան նույնպես մտադիր Է իրանական նավթ ստանալ Sinopa լցանավից: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաեւ հայտնել Է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Վաշինգտոնը հայտարարել Է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ դրա գնորդներին կոչ Է արել հրաժարվել նման գնումներից: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին:

Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ Է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին եւ Թուրքիային: Թուրքիային տրամադրված բացառության շրջանակներում երկիրը կարող Է տարեկան ներմուծել 3 մլն տոննա կամ օրական 60 հազար բարել նավթ: Դրա հետ մեկտեղ մինչեւ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների վերականգնման մասին հայտարարելը Թուրքիան օրական գնում Էր շուրջ 200 հազար բարել իրանական նավթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]