Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Պերուում տասներկու տարեկան տղան մեկ օրով նախարար է դարձել

Պերուում տասներկու տարեկան տղան մեկ օրով նախարար է դարձել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասներկու տարեկան Խեսուս Մամանի Ռամոսը մեկ օրով դարձել Է Պերուի զարգացման եւ սոցիալական ինտեգրացման նախարարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախարարությունը հայտնել Է Twitter-ի իր ալիքում:

Պերուն իրականացնում Է «Միասին Պերու» սոցիալական ծրագիրը, որը նպատակամիտված Է կրթության, առողջապահության ոլորտում բնակչության չունեւոր խավերին տարբեր ծառայություններ եւ հնարավորություններ տրամադրելուն: Վիճակագրական տեղեկատվության ազգային ինստիտուտի տվյալներով՝ 2017 թվականին Պերուում աղքատների թիվն ավելացել Էր 375 հազարով (21,7 տոկոս) եւ կազմել 6 մլն 906 հազար: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին Պերուի բնակչությունը կազմում Էր 32,17 միլիոն: Այսինքն՝ երկրում աղքատությունը կազմում Է մոտավորապես 18 տոկոս:

Ծրագրի շրջանակներում գրառվել Էին ոչ հարուստ ընտանիքների երեխաների սուրբծննդյան ցանկությունները: Պերուի հարավ-արեւելքում Տիտիկակա լճի ափին գտնվող Պունո քաղաքից մի տղա՝ Հեսուս Ռամոսը, հայտարարել Է կենսական դժվարին կացության մեջ հայտնված երեխաներին օգնելու իր ցանկության մասին:

Պերուի զարգացման եւ սոցիալական ինտեգրացման նախարար Լիլիանա Լա Ռոսան նրան աշխատանքի Է հրավիրել մայրաքաղաք: Երդմնակալության արարողության ժամանակ ներկա Է եղել տղայի մայրը, ինչպես նաեւ ծրագրին մասնակցող երեխաները: Նախարարը հավաստիացրել Է, որ Խեսուսը հագեցած օրակարգ ունի, նա խորհրդակցությունների Է մասնակցելու նախարարության ղեկավարության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ