Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն 
Արզումանյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև հիվանդությունից հետո, 75 տարեկանում կյանքից հեռացել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, տասնյակ տարիներ ոլորտի մասնագիտական բուհում դասավանդելուց բացի, Վիգեն Արզումանյանը գրեթե տասը տարի ղեկավարել է «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտը։

Նա մեծ ներդրում է ունեցել շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքերում, որոնք հետագայում հիմք են ծառայել աղետի գոտու վերականգնման ծրագրային փաստաթղթերի մշակման համար:

Ընդամենը մեկ ամիս առաջ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով՝ Վիգեն Արզումանյանը պարգևատրվել էր «Քաղաքաշինության ոլորտում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով:

«Ավետիք Էլոյանն անձամբ էր այցելել վաստակաշատ մասնագետին՝ մեդալը հանձնելու, նրա մասնագիտական և մանկավարժական գործունեության համար սերունդների անունից երախտագիտություն հայտնելու:

Քաղաքաշինության կոմիտեն ցավակցում է Վիգեն Արզումանյանի հարազատներին, մասնագիտական հանրությանը, ուսանողներին՝ մեծ կորստի կապակցությամբ, հավաստիացնելով, որ հեղինակավոր մասնագետի՝ ոլորտի կայացմանն ուղղված ոչ մի ծրագիր անավարտ չի մնալու»,- ասված է քաղաքաշինության կոմիտեի տարածած հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]