Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Լույս» թերթը համանուն հեռուստաալիք է հեռարձակելու


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող հայկական  «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Լույս» թերթի լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալը նշել է, որ «Լույս»-TV-ն հայերեն և թուրքերեն բարձր որակի (HD) հեռարձակում է իրականացնելու:

Քուրալը նշել է նաև, որ հեռուստաալիքի ստեղծումը եղել է իր հոր՝ Արամ Քուրալի 35 տարվա նախագիծը, որը կյանքի է կոչվում:

«Լույս»-ի լրատվական խորհրդի անդամի փոխանցմամբ՝ «Լույս»-TV-ն սկսելու է կանոնավոր հեռարձակվել մեկ ամսվա ընթացքում:

«Լույս»-TV-ն ցուցադրելու է լուրեր, ինչպես ընդհանուր Թուրքիային վերաբերող, այնպես էլ հայկական համայնքին հետաքրքրող թեմաներով, մարզական, քաղաքական, մշակութային տարբեր հաղորդումներ:

«Հորս կարծիքով` հայկական հեռուստաալիքն անհրաժեշտ է հայ համայնքին, և մենք այս երազանքը իրագործեցինք»,-ասել է Քուրալը:

  




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ