Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում սկսվել Է «Օսկար»-ի դափնեկիրներին որոշելու շուրջ քվեարկության առաջին փուլը

ԱՄՆ-ում սկսվել Է «Օսկար»-ի դափնեկիրներին որոշելու շուրջ քվեարկության առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի անդամները հունվարի 7-ին սկսել են «Օսկար» մրցանակի դափնեկիրներին որոշելու համար քվեարկության առաջին փուլը, որոնց անունները կհայտարարվեն փետրվարին «Օսկար»-ների հանձնման 91-րդ արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է Golden Derby ինտերնետ-պորտալը, առցանց քվեարկությանն իրավունք ունեն մասնակցել Ակադեմիայի ավելի քան 7900 անդամներ:

Մինչեւ հունվարի 14-ն ընկած ժամանակաշրջանում նրանք պետք Է ներկայացնեն իրենց նախապատվությունները: Մրցանակի անվանակարգորդները կհայտարարվեն հունվարի 22-ին, իսկ փետրվարի 24-ին Հոլիվուդի Dolby թատրոնում տեղի կունենա պարգեւատրման արարողությունը:

Ներկայում մրցանակը շնորհվում Է 24 անվանակարգում, որոնց թվում են՝ «Լավագույն ֆիլմը», «Լավագույն ռեժիսորը», գլխավոր դերերի եւ երկրորդ պլանի դերերի համար դերասանական անվանակարգերը, «Օտար լեզվով լավագույն ֆիլմը», «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմը» եւ ուրիշներ: Քվեարկության առաջին փուլում 17 մասնագիտական գիլդիաների ներկայացուցիչները՝ դերասաններ, ռեժիսորներ, օպերատորներ, սցենարիստներ եւ այլ կինոգործիչներ, «Օսկար»-ի թեկնածուներին ընտրում են իրենց կատեգորիաներում: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հավակնորդների համար կարող են քվեարկել Ակադեմիայի բոլոր անդամները: Անվանակարգորդներին («Լավագույն ֆիլմ» կատեգորիայում՝ հինգից մինչեւ տասը, մնացած կատեգորիաներում՝ հինգական) պաշտոնապես հայտարարելուց հետո անցկացվում Է քվեարկության երկրորդ փուլը, որի ընթացքում ակադեմիկոսներն ընտրում են դափնեկիրներին, այս անգամ նրանք ձայնի իրավունք են ստանում բոլոր կատեգորիաներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]