Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Գրիգորյանը և Ղազախստանի ԱԽ քարտուղարն անթույլատրելի են համարել Կարագանդայում տեղի ունեցած ողբերգությունն ազգամիջյան խնդրի վերածելու փորձերը

Արմեն Գրիգորյանը և Ղազախստանի ԱԽ քարտուղարն անթույլատրելի են համարել  
Կարագանդայում տեղի ունեցած ողբերգությունն ազգամիջյան խնդրի վերածելու 
փորձերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, անվտանգության խորհրդի  քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ:  ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:

Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը: Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորել են բազմակողմանի և թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ կարևորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]