Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր  են նախապատրաստվում

ԳՅՈՒՄՐԻ, 7  ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր  են նախապատրաստվում:  Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը` փաստելով, որ  նյութերը նախապատրաստվում են երեխայի հոր հաղորդագրության հիման վրա: «Շիրակի մարզի քննչական  վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Օրենքով նախատեսված նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետը լրանալուց հետո կկայացվի քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշում: Փորձաքննության եզրակացության արդյունքներից ելնելով՝ կհստակեցվի, թե որն է եղել  փոքրիկի մահվան պատճառը: Բժիշկների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու կամ բացթողումներ կատարելու հարցերը պարզելու համար ևս անհրաժեշտ է  փորձաքննության  եզրակացություն »,-նշեց դատախազը  հավելելով,որ  այս պահին այլ հանգամանքեր դեռ պարզված չեն:

Դեպքը գրանցվել էր հունվարի 5-ին «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»-ում: Երեխայի հայրը հաղորդագրություն էր  ներկայացրել, որ երեխայի մահը  տվյալ բուժհաստատության բուժանձնակազմի անփութության  պատճառով է գրանցվել:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am