Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանները հայտնաբերել են մարդկաց առևտրի մեղադրանքով հետախուզվող օտարերկրացուն

Ոստիկանները հայտնաբերել են մարդկաց առևտրի մեղադրանքով հետախուզվող օտարերկրացուն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 3-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի՝ 20-ամյա Տախմինա Ս.-ն, որը սեպտեմբերի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 130.1 հոդվածի 2-րդ մասի՝ մարդկանց առևտրի մեղադրանքով: 

Խափանման միջոցը՝ կալանք: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Տախմինա Ս.-ին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]