1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 30-ին այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը հետևել է մարտական հերթապահության կազմակերպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը նաև ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: «Ինձ համար այսօր պատիվ է Նոր տարվա նախօրեին այստեղ գտնվելը, մեր զինվորների հետ լինելը: Պատիվ է, քանի որ դուք եք մեզ տալիս այն վստահությունն ու հանգստությունը, որն անհրաժեշտ է, որ մեր երկիրն առաջ է գնում և առաջ պետք է գնա ավելի վստահորեն, որ երկրում կարող են տեղի ունենալ հսկայական փոփոխություններ: Բայց այս ամենը չէր կարող լինել, եթե դուք ամուր կանգնած չլինեիք սահմանին: Ես՝ որպես Հանրապետության նախագահ, որպես պարզ քաղաքացի վստահ եմ, որ մեր երկրի ապագան ապահով ձեռքերում է: Ամեն մի հայ զինվորի կյանքը մեզ համար թանկ է, ինչպես որ թանկ է հայրենիքը: Այնպես որ ամուր եղեք, պահեք մեր սահմանը, և, ամենակարևորը, իրար պահեք, տղաներ»,-զինծառայողներին իր մաղթանքներն է հղել նախագահը:

Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողներ բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]