Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը եղել է ՀՀ զինված ուժերի զորամասում և առաջնագծում

Զոհրաբ Մնացականյանը եղել է ՀՀ զինված ուժերի զորամասում և առաջնագծում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ հաստատված ավանդույթի, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Զոհրաբ Մնացականյանը զինվորականներին մաղթել է տոկունություն, անկոտրում կամք և անվտանգ ծառայություն. «Մեր՝ դիվանագետներիս գործը ձեր հաղթանակի շարունակությունն է՝ խաղաղության հաստատումը, որն ամբողջությամբ կարտահայտի Հայաստանի, Արցախի և մեր ժողովրդի շահը: Մենք բազմիցս ենք նշել, որ մեր պատասխանատու դիրքորոշումը չպետք է դիտարկել որպես վճռականության կամ կարողությունների պակաս. վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանի զինված ուժերն ունեն կամք ու վճռականություն, բարձր պատրաստվածություն, բավարար կարողություն և ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Բոլորիս մաղթում եմ, որ 2019 թվականը լինի խաղաղության, մեր երկրի բարգավաճման և առաջընթացի տարի»:

Զինվորականների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարարի պաշտոնակատարը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության մթնոլորտի հաստատմանն ուղղված ջանքերի շարունակականությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում՝ ծանոթանալով ծառայության պայմաններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]