Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

ԵԱՏՄ-ն անցել է ստեղծման շատ դժվարին, բայց կարևոր փուլ. Տիգրան Սարգսյանը Ամանորի շնորհավորական տեսաուղերձ է հղել

ԵԱՏՄ-ն անցել է ստեղծման շատ դժվարին, բայց կարևոր փուլ. Տիգրան Սարգսյանը 
Ամանորի շնորհավորական տեսաուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ամանորի նախաշեմին շնորհավորական տեսաուղերձ է հղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սարգսյանը նշել է, որ Նոր տարին հնարավորություն է տալիս ամփոփելու արվածն ու նախանշելու նոր նախաձեռնություններ: «Ամանորի նախաշեմին մեր սրտերը լցվում են ջերմությամբ և սիրով : Ամանորը տալիս է մեզ հնարավորություն ամփոփելու արվածն ու նախանշելու նոր նախաձեռնություններ: Մենք անցել ենք մեր միության ստեղծման շատ դժվարին, բայց կարևոր փուլ: Մենք միավորվում ենք նրա համար, որպեսզի դարձնենք բնակչության կյանքն առավել հարմարավետ, լավ, որպեսզի նրանք կարողանան հանգիստ և ազատ տեղաշարժվել մեր երկրների տարածքներով, հարմարվել, աշխատանք գտնել, իրագործել բիզնես պլաններ, որպեսզի բարձրանա մեր բնակչության կյանքի որակը:

Մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջան, երբ փոփոխության արագությունը նոր ընթացք է ստանում: Մեր  օրակարգում նոր հարցեր են ընդգրկվում, որոնք նախկինում չեն եղել, կյանքը դառնում է անկանխատեսելի»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Նոր տարում  պետք է սովորել ապրել փոփոխությունների  դարաշրջանում,  պետք է կարողանալ պատասխանել գլոբալ մարտահրավերներին՝ միաժամանակ  պահպանելով մարդկային արժանապատվության զգացողությունն ու  այն բոլոր արժեքները, որոնք միավորում են մեզ:




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ