Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Alipay-ն անձանց ճանաչելու միջոցով վճարումների տեխնոլոգիա Է գործարկել Պեկինում

Alipay-ն անձանց ճանաչելու միջոցով վճարումների տեխնոլոգիա Է գործարկել Պեկինում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Alipay վճարման համակարգը, որի օպերատորը Ant Financial ընկերությունն Է Alibaba խմբից, Պեկինի առեւտրական կենտրոններից մեկում գործարկել Է անձանց ճանաչելու նոր տեխնոլոգիա՝ Dragonfly-ով վճարումներ կատարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Վաճառքի կետերի համար վճարումների թերմինալները սարքավորված են վեբ-խցիկներով:

Գնորդները Dragonfly համակարգում գրանցում են շարժական հեռախոսի համարը, իսկ այնուհետեւ վճարում կատարելու համար բավական Է պարզապես նայել խցիկին: Dragonfly-ը շատ ավելի փոքր Է վճարումների մյուս թերմինալներից, նշում Է Alipay-ը. ամբողջ համակարգը կարելի Է տեղավորել սովորական ուսապայուսակի մեջ:

Բացի այդ, այն կարելի Է օգտագործել մանրածախ առեւտրի ձեռնարկությունների կողմից կառավարման գոյություն ունեցող տարբեր համակարգերի հետ: Dragonfly-ի ներդրման արժեքը 80 տոկոսով պակաս Է, քան ինքնասպասարկման ավանդական վճարային թերմինալներինը: Ինչպես գրում Է China Daily Sun-ը, առաջիկա երեք տարում փորձագետներն ակնկալում են անձանց ճանաչման տեխնոլոգիայի բուռն զարգացումը եւ դրա օգտագործումը տարբեր ոլորտներում: Նոյեմբերին Ant Financial-ը հայտնել Էր, որ Alipay շարժական վճարումներն ավելի քան 900 մլն մարդ Է օգտագործում ամբողջ աշխարհում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]