Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Հանրապետության նախագահը հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիայի» ներկայացուցիչներին


ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵևՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 28-ին հյուրընկալել է«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և Հայկական PR մրցանակաբաշխության հետազոտական խմբի ղեկավարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը տեղեկություններ է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունների, ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական նախագծերին, արդեն երրորդ տարին անցկացվող Հայկական PR մրցանակաբաշխությանը:

Հյուրերը նաև նախագահին են հանձնել «Տարվա հրապարակային գործիչ» մրցանակը, որը նրան շնորհվել էր Հայկական PR մրցանակաբաշխություն 2018-ի շրջանակում: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ