Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մարտ

Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան


ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սեյրանյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝Տիգրան Սեյրանյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ