1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանսիայում հազվագյուտ լսնամաշկ կենգուրու է ծնվել

Ֆրանսիայում հազվագյուտ լսնամաշկ կենգուրու է ծնվել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լսնամաշկ վալաբի հազվագյուտ կենգուրուի ձագ Է ծնվել Ֆրանսիայի արեւմուտքի Բոֆե քաղաքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», այդ մասին հաղորդել Է Ouest-France թերթը: Ձագուկը լույս աշխարհ Է եկել Գայա Բոդե մասնավոր ֆերմայում եւ դարձել երկրորդ լսնամաշկ վալաբին Ֆրանսիայում եւ երրորդը՝ Եվրոպայում: Եվս մեկն ապրում Է Նորվեգիայում: Ոչ մեծ կենգուրուների այդ ներկայացուցիչները բարձր են գնահատվում ամբողջ աշխարհի կենդանաբանական այգիներում: Նույնիսկ իրենց բնական բնակության վայրերում դրանք շատ հազվադեպ են հանդիպում:

Կաթնասունների այդ խմբում լսնամաշկների ծնվելու հավանականությունը բացառիկ երեւույթ Է: Կենդանաբանների կարծիքով՝ դա մեկ դեպք Է 50 – 100 հազարի հաշվով: Վայրի բնության պայմաններում այդ կաթնասունները հազադեպ են ապրում մինչեւ չափահաս տարիքը, քանի որ սպիտակ մորթախավը քողարկում չի ապահովում դրանց համար. կենդանիները հեշտ որս են դառնում գիշատիչների համար:

Վալաբիները փոքր կենգուրուների տարատեսակ են, դրանք սնվում են հիմնականում կեղեւով, արմատներով, խոտով, բանջարեղենով եւ մրգերով: Չափահաս առանձնյակի չափը հասնում Է 90 սանտիմետրի, իսկ քաշն ընդամենը 20 կիլոգրամի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]