Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն Ամանորին ընդառաջ իր նստավայրում հյուրընկալեց մանկատների երեխաներին

Արմեն Սարգսյանն Ամանորին ընդառաջ իր նստավայրում հյուրընկալեց մանկատների 
երեխաներին

 ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 28-ին նախագահի նստավայրում ընդունեց մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեխաների համար կազմակերպվել էր տոնական շոու-ծրագիր` տարբեր խաղային համարներով: Մասնագետների օգնությամբ երեխաները տոնական խաղալիքներ էին պատրաստել, որոնցով զարդարել էին դահլիճն ու տոնածառը:

«Ձմեռ պապից ցանկանում եմ, որ մեր բոլոր երեխաներն ամբողջ տարի ուրախ լինեն, երգեն, լավ նվերներ ստանան: Ուզում եմ, որ այն տղաները, ովքեր երազում են զինվոր դառնալ,  դառնան և պաշտպանեն մեր հայրենիքը, բայց պատերազմ երբեք չլինի»,-նշեց Արմեն Սարգսյանը:

Նախագահը զրուցեց փոքրիկ հյուրերի հետ, հարցրեց նրանց անունները, տարիքը, երազանքների մասին և ասաց. «Ձեզանից յուրաքանչյուրը մեծ ապագա ունի, գիտեմ, որ մի քանիսը ծնողներ չունեն, մի քանիսն ունեն, շատերը դժվար են ապրում: Երբ ես ձեր տարիքին էի, կորցրեցի հորս: Դա բարդ է, բայց վստահ եմ, որ դուք այլ երեխաներից ավելի ուժեղ եք, քանի որ փոքր տարիքից կարող եք դժվարությունները հաղթահարել: Հասկանո՞ւմ եք, որ դուք լավն եք և, լավ սովորելու, աշխատելու դեպքում, կարող եք դառնալ Հանրապետության նախագահ. գուցե ավելի լավ աշխատանք ունենաք»,-շեշտեց Սարգսյանը:

Նա երեխաներին հարցրեց, թե իրենց պատկերացմամբ նախագահից ավելի լավ  աշխատանք կա՞ արդյոք: Վերջիններս պատասխանեցին, որ ոչ: «Կարծում եմ, որ ուսուցչի աշխատանքն ավելի լավ է: Ինչ-որ իմաստով նախագահն էլ է ուսուցիչ, բայց ես ուսուցիչ եմ, որը ձեզ տարվա մեջ մեկ կամ երկու անգամ է տեսնում, իսկ նրանք այնքան բախտավոր են, որ ամեն օր են հաղորդակցվում ձեզ հետ»,-շեշտեց նախագահը:

Արմեն Սարգսյանը երեխաներին հորդորեց  օգնության կարիք ունենալու դեպքում գրել իրեն:

Միջոցառումն անցկացվեց «SOAR» (Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]