Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունվարի 1-ից Արցախում կգործի սոցիալական ապահովության նոր կարգ. պետական նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հունվարի 1-ից Արցախում կգործի սոցիալական ապահովության նոր կարգ. պետական 
նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է սոցիալական ծրագրերով բնակարանների հատկացման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջվարչակազմերի համապատասխան ստորաբաժանումների պատասախանատուներին տեղեկացրել է, որ 2019 թ. հունվարի 1-ից համաձայն կառավարության որոշման՝ առաջնորդվելու են սոցիալական ապահովության նոր կարգով:

«Հաշվի առնելով, որ կառավարության առաջնահերթություններից մեկը մեր բնակչությանը բնակտարածքով ապահովելու խնդիրն է՝ հանձնարարում եմ հստակեցնել բոլոր արտոնյալ խմբերի ցանկերը, ցուցակների ճշգրտման ընթացքում կետ առ կետ ուսումնասիրել բոլոր հարցերը: Այս կապակցությամբ, ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում հավասարաչափ պետք է իրականացնել իրազեկման աշխատանքներ և տրվեն անհրաժեշտ լուծումներ»,-նշել է պետական նախարարը և ավելացրել, որ հերթացուցակների կազմման ընթացքը պետք է լինի թափանցիկ և հրապարակային՝ բարձրացնելով տվյալ գործընթացի նկատմամբ  հասարակության  վստահության մակարդակը:

Ամփոփիչ խոսքում պետնախարարը նշել է, որ նման ձևաչափով  հանդիպումները հաճախակի են լինելու և, բոլոր առաջարկությունները ընդունվելու են ի գիտություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]