Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ է հանձնել մի խումբ գործիչների

Արմեն Սարգսյանը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ է հանձնել մի խումբ 
գործիչների

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման և պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է հանձնվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանին:

«Հայրենիքին մատուցած ծառա­յու­թյուն­ների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել նաև Հանրապետության ծանրամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի և միջազգային մրցաշարերում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Խաչիկ Ասմարյանին և Վաչագան Վարդանյանին շնորհվել են Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաս­տակավոր գործչի, իսկ Աշոտ Գասպարյանին, Ռուդիկ Մկրտչյանին և Կարեն Սարկիսովին՝ ՀՀ վաստակավոր մարզչի կոչումներ:

Շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով պարգևների և պատվավոր կոչումների արժանացած անձանց՝ նախագահ Արմեն Սարգսյանը նկատել է, որ նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունները կատարելիս երբեք չի մտածում գնահատականի մասին, բայց պետության պարտականությունն է տեսնել ու գնահատել իր լավագույն զավակներին: «Ձեզնից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, հայրենանվեր գործունեության սկզբում է և դեռ շատ անելիքներ ունեք: Ձեզնից շատ սպասելիքներ կան»,-նշել է նախագահը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]