1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն լիակատար ըմբռնում երկկողմ հարաբերությունների ռազմավարական ուղղության զարգացման վերաբերյալ

ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն լիակատար ըմբռնում երկկողմ  հարաբերությունների 
ռազմավարական ուղղության զարգացման  վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքները:

«Հիմնականում հենց այդ ռազմավարության շուրջ եղան մեր քննարկումները, և կարող եմ արձանագրել, որ, ըստ էության, այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ինչպիսի զարգացում պետք է ունենա երկու երկրների ռամավարական հարաբերությունների ուղղությունը, բայց մեծ հաշվով այս քննարկումները մինչ այժմ եղած քննարկումների ամփոփումն էր, որովհետև այս 8 ամիսների ընթացքում այդ թեմային և՛ հրապարակային, և՛ աշխատանքային կարգով բազմիցս անդրադարձել ենք և, ըստ էության, ամփոփեցինեք 8 ամսվա արդյունքները: Ամփոփեցինք, թե ինչ ֆորմատներով պետք է տեղի ունենա երկու երկրների կառավարությունների համագործակցությունը»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման մթնոլորտը շատ դրական է եղել: «Երևի դուք տեսաք, որ մեր հանդիպման սկզբում էլ ես անդրադարձա դրան, որ ստացվել է այնպես, որ մեր հանդիպումները Ռուսաստանի նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում, և դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի մասին»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններն այնքան ընդգրկուն են, որ ՌԴ նախագահի հետ չեն հասցրել ընդհանուր օրակարգի բոլոր հարցերը քննարկել: «Եվ դա միշտ է այդպես եղել, որովհետև իսկապես մեր հարաբերություններն ընդգրկուն են»,- շեշտեց Փաշինյանը:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]