Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելի նախագահը վստահեցրել է, որ չեն ընդունի քրիստոնյա համայնքներին վնասող օրինագիծ

Իսրայելի նախագահը վստահեցրել է, որ չեն ընդունի քրիստոնյա համայնքներին վնասող 
օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ  Ծննդյան եւ Ամանորի տոների առթիվ դեկտեմբերի 27-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը նախագահական պալատում ընդունել է Սուրբ Երկրի քրիստոնյա հոգեւոր պետերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: 

«Իր պաշտոնական խոսքում նախագահը նախ շնորհավորել է Սուրբ Երկրի բոլոր քրիստոնյա համայնքներին Սուրբ Ծննդյան եւ Ամանորի առթիվ, ապա անդրադարձել է եկեղեցապատկան կալվածքներին վերաբերող օրինագծին: Իսրայելի նախագահը հաստատել է, որ Իսրայելը երբեք չի ընդունի այնպիսի օրինագիծ, որը կարող է վնասել քրիստոնյա համայնքներին եւ վստահեցրեց, որ խնդիրը պետք է լուծվի բանակցություններով եւ փաստաբանների խմբի կողմից»,-նշել է Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]